Տեսնենք նոր նախարարը իր հետ ի՞նչ թարմություն կբերի

Տեսնենք նոր նախարարը իր հետ ի՞նչ թարմություն կբերի

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նորից սկսել են պայքարել, որպեսզի իրենց աշխատավարձերը վճարեն։ «Եթե այս շաբաթ էլ մեր աշխատավարձերը չվճարեն, ապա հաջորդ շաբաթ նախագահականի դիմաց կկազմակերպենք բողոքի ցույց»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի աշխատակից Կարեն Համբարձումյանը։



Աշխատակցի խոսքով իրենք հոգնել են աշխատավարձերի համար պայքարելուց։ «Տեսնես կլինի մի այնպիսի օր, որ մենք շնորհակալություն հայտնենք, որ մեր աշխատավարձերը ճիշտ ժամանակին են տվել, կամ էլ ամբողջությամբ են տվել և պարտք ու պահանջ չունենք»,-ասաց Համբարձումյանը։



Նրա խոսքով էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանից էլ պահանջելու են, որ գոնե ինքը գործնական քայլեր իրականացնի։ «Նորը միշտ էլ թարմություն է բերում, տեսնենք նոր նախարարը իր հետ ինչ թարմություն կբերի։ Հույս ունենք, որ դրական փոփոխություններ կիրականացնի»,-ասաց աշատակիցը՝ հավելելով, որ խոսքերին չեն հավատում, այլ սպասում են Զախարյանի կողմից իրականացված փոփոխություններին: