Ուկրաինան սեփականացրե՞լ է «Նռան գույնը»

Ուկրաինան սեփականացրե՞լ է «Նռան գույնը»

Ուկրաինացի կինոգործիչները թյուրիմացության մեջ են գցել Կաննի կինոփառատոնը՝ Փարաջանովի «Նռան գույնը« ֆիլմը ներկայացնելով որպես ուկրաինական, ինչը առաջ է բերել նրանց հայ գործընկերների զայրույթը, գրում է Газета.ru-ն:



 



Փարաջոնովի հայտնի ֆիլմն այս տարի ընդգրկված է փառատոնի դասական ֆիլմերի ծրագրում:



 



Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը թերթին փոխանցել է, որ ֆիլմի հեղինակային իրավունքն ամբողջովին պատկանում է Հայաստանին: «Նռան գույնը» նկարահանվել է 1968 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ֆիլմի վերականգնման աշխատանքներն էլ կատարվել են «Համաշխարհային կինոյի ֆոնդի» կողմից:



 



«Ֆիլմի վերականգնման բոլոր անհրաժեշտ նյութերը տրամադրվել են ինչպես հայկական կողմի, այնպես էլ Ռուսաստանի Պետֆիլմֆոնդի կողմից, որտեղ պահպանվում է Հայաստանի խորհրդային շրջանի ֆիլմերի ողջ հավաքածուն»,- ասել է Գևորգյանը և հավելել. «Հեղինակային իրավունքն ամբողջությամբ պատկանում է հայաստանին, ուկրաինացի գործընկերներն իրավունք չունեին Փարաջանովի ֆիլմը ներկայացնել որպես ֆիլմ Ուկրաինայից: