«Բարգավաճ Հայաստանի» նոր պատգամավորը Արագած Ախոյանն է

«Բարգավաճ Հայաստանի» նոր պատգամավորը Արագած Ախոյանն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Արագած Ախոյանն օրերս վճռաբեկ դատարանում հաղթել է Արցախբանկի խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանին:



 



Պատգամավորն ու գործարարն արդեն երկար տարիներ դատական քաշքշուկների մեջ են, քանի որ գործարարը փորձում էր տիրանալ Ախոյանի ընտանիքին պատկանող «Իտարկո Քոնստրաքշն» ՓԲԸ-ում պատգամավորի կնոջը պատկանող 20 տոկոս բաժնեմասին: Ի դեպ, պատգամավորն օրերս ընտրվել է Արեւմտահայոց ազգային համագումարի հայաստանյան պատասխանատու, համանախագահ: Մինչ դա Ախոյանն ընդամենը խորհրդի անդամ էր: Կազմակերպությունը գրանցված է Փարիզում եւ զբաղվում է Հայ դատի հարցերով՝ այդ աշխատանքներին ներգրավելով նաեւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը: Ինքը՝ Արագած Ախոյանը, շատ հաճախ է մեկնում Թուրքիա եւ սերտ առնչություններ ունի զազաների հետ: