Հին «աբիդաները» գլուխ են բարձրացրել

Հին «աբիդաները» գլուխ են բարձրացրել

Չնայած իշխանությունը հույսեր է փայփայում, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շտկելու է իրավիճակը եւ մեղմելու է օլիգարխների ու ընդդիմության դժգոհությունը, սակայն բոլորը գիտակցում են, որ Հովիկ Աբրահամյանի անձը միանշանակ չի ընկալվում անգամ կառավարության ներսում: Ճիշտ է` կառավարություն է վերադարձել հին գվարդիան, սակայն ոչ բոլորի հետ են վարչապետի հարաբերությունները փայլուն. հնուց եկած «աբիդաներ» կան կուտակված: Օրինակ, Երվանդ Զախարյանի Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է, որ Երվանդ Զախարյանը սեփականաշնորհի-իրեն տրամադրի «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի տարածքը՝ հյուրանոց կառուցելու համար:



 



Երվանդ Զախարյանը չի համաձայնել, ասել է` նախագահին (Քոչարյանին) ասա, Հովիկը չի ցանկացել: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, երբ փոխվել է քաղաքապետը, տարածքը վերցրել են, եւ հիմա այնտեղ Գագիկ Ծառուկյանը «կատլավանը փորել» է, թույլտվությունները ստացել, պատրաստվում է հյուրանոց կառուցել: Աբրահամյանը թերեւս չի մոռացել նաեւ Վովա Գասպարյանի որոշ «արարքներ»:



 



Օրինակ այն, որ Տիգրան Սարգսյանին պաշտպանելու համար վերջինս Կիպրոսում օֆշորային կազմակերպություն էր ստեղծել՝ մեռյալ հոգիների հիմնադրմամբ եւ «Մկների ժողով» անունով: