Մեքենան գլորվել է ձորը. տուժածներն ընկել են գետը

Մեքենան գլորվել է ձորը. տուժածներն ընկել են գետը

Մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: