Հայաստանի ԱԳՆ-ն նոր փոխնախարար ունի

Հայաստանի ԱԳՆ-ն նոր փոխնախարար ունի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Նազարյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:



Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.



«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.



Կարեն Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:



Հիշեցնենք, որ նա ապրիլի 22-ին ազատվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից: