Տատիկս է կտակել. Դավիթ Հարությունյան

Տատիկս է կտակել. Դավիթ Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց իր ունեցվածքի ծագումը: Նա նշեց, թե որտեղից է ինքը, օրինակ, մի քանի բանակարան հայտարարագրել:



                                             



Հարությունյանի պնդմամբ՝ Մոսկվայի իր բնակարանն իրեն կտակել է հորեղբայրը, որտեղ ապրում է հորեղբոր կինը, մյուս բնակարնը կտակել է տատիկը, Դիլիջանում 800 քմ տարածը նա գնել աճուրդի ժամանակ, որին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, իսկ այն տունը, որտեղ ինքն է ապրում և այն բնակարանը, որտեղ տեղափոխվել է նախարար եղած ժամանակ, Հարությունյանը պարզաբանեց, որ Թումանյան փողոցում էին նախկինում ապրում, այնուհետև այդ տունը վաճառել են և գնել են այլ բնակարան:



 



«Իսկ այն տունը, որտեղ ես այժմ ապրում եմ` Դավթաշենում, այդ հողատարածքն ընդհանրապես գնել եմ շատ ավելի վաղ՝ մինչև նախարար դառնալը, և դարձյալ գնել եմ աճուրդով»,-ասաց Դավիթ Հարությունյանը:



 



Աշխատակազմի ղեկավար-նախարարը հավաստիացրեց, որ իր այդ ունեցվածքը ինքը ձեռք է բերել այն ժամանակ, երբ ինքը ո՛չ նախարար է եղել, ո՛չ էլ տեղակալ:



 



Ինչ վերաբերում է «Էյր Արմենիա» ավիաընկերությանը, Դավիթ Հարությունյանը չհերքեց, որ իր եղբայրն այդ ընկերությունում մասնաբաժնին ունի, սակայն անձամբ ինքը տվյալ ընկերության հետ որևէ առնչություն չունի:



 



«Հյուսիսային պողոտայի հետ էլ որևէ առնչություն չունեմ և չեմ ունեցել, որևէ սեփականություն Հյուսիսային պողոտայում չունեմ»,- ասաց նախարարն ու անդրադարձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր դերակատարությանը՝ նշելով, որ Զանգեզուրում եղել է մանկության տարիներին, իսկ արդեն հասուն տարիքում եղել է ի պաշտոնե՝ որպես արդարադատության նախարար, մյուս նախարարների հետ միասին:



«Որևէ մասնակցություն, որևէ գործարք, լինի դա պայմանագրային ծառայություների մատուցման, որևէ փոխպակացված անձի միջոցով չունեմ և չեմ ունեցել»,- ասաց Դ. Հարությունյանը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ