ՃՏՊ Բազում գյուղի մոտակայքում

ՃՏՊ Բազում գյուղի մոտակայքում

Մայիսի 22-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



 



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



 



Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր - Ստեփանավան հատվածում` Բազում գյուղի մոտակայքում (1-ին կմ), «Մերսեդես» մակնիշի 26 ՕՍ 233 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել գետակը, ինչից ուղևոր` 1985 թ. ծնված Տ. Ք.-ն տեղում մահացել է:



 



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Շ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:



 



Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:



 



Հրշեջ-փրկարարները դին հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: