ՃՏՊ` Բազում գյուղի մոտակայքում

ՃՏՊ` Բազում գյուղի մոտակայքում

Մայիսի 22-ին` ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր – Ստեփանավան հատվածում` Բազում գյուղի մոտակայքում (1-ին կմ), «Մերսեդես» մակնիշի 26 ՕՍ 233 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել գետակը, ինչից ուղևոր` 1985 թ. ծնված Տ. Ք.-ն տեղում մահացել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Շ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:



Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է: Հրշեջ-փրկարարները դին հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: