Պուպուշ Հեղինեի հովանավորչությամբ շարունակում է պաշտոնավարել

Պուպուշ Հեղինեի հովանավորչությամբ շարունակում է պաշտոնավարել

Բոլորովին վերջերս հետաքրքիր փաստի ականատես եղանք, երբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում լսեցինք Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում որպես տնօրեն աշխատող Նազիկ Մառլենի Մարտիրոսյանի վերաբերյալ դատավճռի հրապարակումը:



 Անկեղծ ասած, մեզ ոգևորեց  Ձեր թերթում հրապարակված «Պուպուշ Հեղինե, վայ՜, ինչ շաշու ես…» վերնագրով հոդվածը: Այս առումով էլ որոշեցինք դիմել Ձեզ:



Իսկ ինչ է տեղի ունեցել.



Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի  / հասցեն` Երևան, Արմեն Տիգրանյան փող., 21 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան)/ տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով (քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս): Մեղադրանքի համաձայն` տնօրեն Նազիկ Մարտիրոսյանը, որպես պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է Խ. Դաշտենցի անվանթիվ 114  ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գեւորգյանին եւ առան ցքոլեջի դասերի մասնակցության՝ կազմել ու 2013թ-ին նրան է հանձնել Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ:  Նշված դիպլոմով եւ տնօրենի հատուկ երաշխավորագրով առանց ընդունելության քննություններ հանձնելու` Ա.Գևորգյանն ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաի 2-րդ կուրս:  



      Հիշյալ մեադրանքը հաստատվել է վերը նշված դատարանի դատավճռով, ինչը մտել է նաև օրինական ուժի մեջ:



Թեև դատավորը հանդես է եկել «անհասկանալի» ոճով, կաշկանդված է եղել, հավանաբար, խոստումներով, ամբաստանյալ Ն.Մարտրոսյանի նկատմամբ կիրառել է համաներման ակտը, այնուհանդերձ, Ն.Մարտիրոսյանը համարվում է դատապարտյալ և, կարծում ենք, իրավական և բարոյական առումով իրավունք չունի շարունակելու դիպլոմներն անօրինական կարգով հանձնելու արհեստագործական զբաղմունքը:



Սակայն առ-այսօր դատապարտյալ Մարտիրոսյանը, ով 3 տարի առաջ Պուպուշ Հեղինեի հովանավորչությամբ նշանակվեց այդ պաշտոնին, դարձյալ Պուպուշ Հեղինեի «դուխով» շարունակում է պաշտոնավարել:



Ինչևէ, մենք խնդրանքով դիմում ենք Ձեզ` մի գուցե Դուք հանցագործության համար դատապարտված Նազիկ Մարտիրոսյանին քոլեջի տնօրենի պաշտոնից ազատելու պահանջով դիմեք ՀՀ կրթության նախարարին:



Ստացվում է այնպես, թե «Նազիկ Մարտիրոսյան դու լավ ես աշխատել և շարունակիր այդպես  դիպլոմներ հանձնել, մեզ հետ կիսվել…»:



 Այո, դատապարտված Նազիկ Մարտիրոսյանն իրավական ու բարոյական առումով իրավունք չունի որպես տնօրեն աշխատել այդ նույն քոլեջում և զբաղվել ուսանողների կրթությամբ ու դաստիրակությամբ:



Տարօրինակ է նաև այն փաստը, որ  Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գեւորգյանն ուսումը շարունակում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:



Ինչ գնահատական տալ այս անհերքելի փաստերին:



Մի դեպքում անձը դատապարտվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, բայց ասում են ոչինչ, հանցագործ «գնա շարունակիր…», մյուս դեպքում` ոչ օրինական ճանապարհով ուսանող է դառնում երիտասարդ մի տղա, որին ասում են <<ապրես, այդպես էլ կլինես կյանքում…վաղն էլ դոկտորականը կգրես…>>:



 Միաժամանակ տեղեկացնենք, որ համաներում կիրառելը չի վերացնում դատվածությունը կամ մարում այն: Դա կարգավորվում է օրենքով: Այլ կերպ ասած` համաներում կիրառելն անձին չի արդարացնում, այսինքն` նրա նկատմամբ կայացրած դատավճիռն ունի մեղադրական բնույթ:



 



Կից ներկայացնում ենք 2014 թվականի փետրվարի 11-ին հրապարակված թիվ ԵԱՔԴ/0184/01/13



դատավճիռը, ինչին կարող եք ծանոթանալ նաև datalex.am ինտերնետային էջից:



 



 



 



 



 



 



 



ԵԱՔԴ/0184/01/13



Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ



 



Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն



 



Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների



ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը



նախագահող դատավոր` Լ. Ավետիսյան



քարտուղարությամբ` Ե. Կարապետյանի



մասնակցությամբ



մեղադրող` Ա. Մնացականյանի



պաշտպան` Գ. Հովհաննիսյանի



2014 թվականի փետրվարի 11-ին, Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, դատական քննության արագացված կարգով, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Նազիկ Մառլենի Մարտիրոսյանի, ծնված 1960 թվականի օգոստոսի 9-ին, ՎՀ Բորժոմի շրջանի Տաբացկուրի գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, աշխատում է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում որպես տնօրեն, հաշվառված և բնակվում է Երևան քաղաքի Նոր-Արեշի 42 փողոցի 2-րդ շենքի թիվ 40 բնակարան հասցեում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը,



Պ Ա Ր Զ Ե Ց



1.Գործի դատավարական նախապատմությունը.



2013 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 3 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58214513 քրեական գործը, որը նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան քննչական մարմնին:



2013 թվականի դեկտեմբերի 22-ին կասկածյալ Նազիկ Մառլենի Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:



Նախաքննության մարմնի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Նազիկ Մառլենի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:



2013 թվականի դեկտեմբերի 27-ին թիվ 58214513 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:



2.Գործի փաստական հանգամանքները.



Նախնական քննության մարմինն ամբաստանյալ Նազիկ Մառլենի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն, այսինքն` պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2010թ.-ի նոյեմբերին իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է 11.05.1996թ.-ին ծնված Ասատուր Արմենի Գևորգյանին, այն դեպքում, երբ վերջինս իրականում հանդիսացել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ և առանց նրա դասերի մասնակցության, կազմել, ձևակերպել և 2013թ.-ի հուլիսին նրան է տվել ՙէկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ՚ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող թիվ AK 108319 դիպլոմը, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու երաշխավորագիր, որը հնարավորություն է ընձեռել Ա.Գևորգյանին, ըստ գործող կարգի, առանց ընդունելության քննություններ հանձնելու 27.08.2013թ.-ին դիմել և ընդունվել նշված համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 2-րդ կուրս։



3. Արագացված դատական քննություն.



Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Նազիկ Մարտիրոսյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, միջնորդությունը ներկայացրել է կամավոր` պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: Միջնորդությունը հաստատեց նաև ամբաստանյալի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:



Մեղադրող Ա.Մնացականյանը դատական քննության արագացված կարգ կիրառելուն չի առարկել:



Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննության անցկացնելու մասին:



4.Դատարանի իրավական վերլուծությունները.



Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Նազիկ Մառլենի Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով հիմնավորված է: Նրա կողմից կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասին և արարքի որակումը ճիշտ է:



Կատարած արարքի համար ամբաստանյալ Նազիկ Մարտիրոսյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:



ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի համաձայն`



ՙ1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:



2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները՚:



ՀՀ քրեական օրենսգրքի 61 հոդվածի համաձայն`



ՙ1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:



2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:



3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները՚:



Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը:



Որպես ամբաստանյալ Նազիկ Մառլենի Մարտիրոսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա նախկինում դատված չի եղել, աշխատանքի վայրում բնութագրվում է դրական, ունի պատվոգրեր և շնորհակալագիր, հանցանքն ընդունել և զղջում է կատարած արարքի համար:



Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:



Հաշվի առնելով Նազիկ Մարտիրոսյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը, նրան բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված է պատիժ նաև տուգանքի ձևով և պատժի նպատակներն ապահովելու համար առավել խիստ պատիժ նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նազիկ Մառլենի Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել տուգանքի ձևով:



ՀՀ Ազգային ժողովի ՙՀայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 15-րդ կետի համաձայն, նշված որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Նազիկ Մարտիրոսյանի կատարած հանրորեն վտանգավոր արարքն ավարտվել է 2013թ.-ի հուլիսին:



Սույն քրեական գործով բացակայում են համաներման մասին հիշյալ որոշման 9-րդ կետում նշված սահմանափակումները, որոնք կարող են արգելք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ համաներման ակտի կիրառման համար:



Համաներման որոշման 13-րդ կետի 1-ին ենթակետի ՙա՚ պարբերության համաձայն, որոշման կատարումը վերապահվել է դատարաններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել:



Հիմք ընդունելով վերը նշվածը, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նազիկ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ Ազգային Ժողովի ՙՀայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը:



Դատարանը գտնում է, որ Նազիկ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պետք է թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:



Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին, դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 24.12.2013թ.-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի 2010-2011թթ. ուսումնական տարվա ՙՀաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում՚ մասնագիտության առաջին կուրսի 9-10/09 խմբի ուսանողների առաջադիմության և հաճախումների հաշվառման մատյանը, պետք է պահել քրեական գործի հետ միասին:



Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360, 3753 և 3754 հոդվածներով, դատարանը



Վ Ճ Ռ Ե Ց



 



Նազիկ Մառլենի Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` երկու հարյուր հազար (200.000) ՀՀ դրամի չափով:



Կիրառել ՀՀ Ազգային Ժողովի ՙՀայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և Նազիկ Մառլենի Մարտիրոսյանին ազատել պատժից:



Նազիկ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:



Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույց հանդիսացող և քրեական գործին կցված` Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի 2010-2011թթ. ուսումնական տարվա ՙՀաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում՚ մասնագիտության առաջին կուրսի 9-10/09 խմբի ուսանողների առաջադիմության և հաճախումների հաշվառման մատյանը, պահել քրեական գործի հետ միասին: 



Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:



Դատավճիռը չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով:



 



Դատավոր      ստորագրություն



Բնագրի հետ ճիշտ է



Դատավոր    Լ. Ավետիսյան