Երիտասարդները մոմ են պատրաստում (լուսանկարներ)

Երիտասարդները մոմ են պատրաստում (լուսանկարներ)

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները պնդում են, որ սա առաջին ոչ կոմերցիոն փառատոնն է, որ իրականացվում է Հայաստանում։  Նրանց միացել են նաև Սբ․ Երրորդություն եկեղեցու հոգևոր միության երիտասարդները, ովքեր օգնում են միջոցառման կայացմանը։ Փառատոնի կազմակերպիչներն ուրախությամբ նշում էին, որ կամավորական հիմունքներով այս միջոցառման կազմակերպումն անմիջական մթնոլորտ է ստեղծել․ «Մարդիկ օգնում են՝ ինչով կարողանում են։ Նույնիսկ կան կազմակերպություններ, որոնք առաջարկել են օգնել մեզ»։ Նկարներում պատկերված են երիտասարդներ, ովքեր կամավոր հիմունքներով եկել էին՝ մոմ պատրաստելու։ Նրանք այդ աշխատանքը կատարում էին սիրով, քանի որ վերջում մոմերը նվիրվելու են մարդկանց՝ նույն «սիրով»։



 



Տեղեկացնենք, որ «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկելու է հունիս ամսին։ Մարդիկ, ովքեր արդեն գրանցվել են, հնարավորություն կունենան մեկնելու Հայաստանի մի շարք մարզեր և բացօթյա պայմաններում դիտել ֆիլմեր։ Այս փառատոնը տարբերվում է նաև նրանով, որ դիտումից հետո ֆիլմասերները հնարավորություն կունենան քննարկելու ֆիլմը։