Մահաբեր փոթորիկ Թեհրանում (լուսանկարներ, տեսանյութ)

Մահաբեր փոթորիկ Թեհրանում (լուսանկարներ, տեսանյութ)

Թեհրանում երկուշաբթի հանկարծակի «հրեշավոր» փոթորիկ է բռնկվել՝ իր հետ բերելով ուժգին քամիներ, որոնց պատճառով 50000 տուն է վնասվել: Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ France Presse գործակալությանը հղումով, առնվազն 3 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են փոթորկի հետևանքով:



 



Ինչպես նշում է Washington Post-ը՝ քամու ուժգնությունը հասել է 112 կմ/ժամ արագության: Նախնական զգուշացում է եղել փոթորկի մոտենալու մասին, սակայն այն հանկարծակի է հարվածել և ողջ թափով:



 



Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունից մեկնաբանել են, որ այդ քամիները ձևավորվում են, երբ օդը ցած է իջնում և առաջ է մղվում կայծակնային ամպերի օգնությամբ: Փոթորիկը սովորաբար տևում է 10-30 րոպե, որից հետո ձևավորվող փոշու ամպը կարող է հասնել մինչև 3000 մետրի: