Թեհրանի միջուկային ծրագրով եռակողմ խորհրդակցության արդյունքները գաղտնի են պահում

Թեհրանի միջուկային ծրագրով եռակողմ խորհրդակցության արդյունքները գաղտնի են պահում

Ժնևում մեկնարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի Եվրապիության և Իրանի դիվանագետների եռակողմ բանակցությունները, հաղորդել է ИРНА գործակալությունը:



 



Ինչպես փոխանցել է ИТАР-ТАСС-ի ժնևյան թղթակիցը, երկօրյա բանակցությունների մասնակիցներն աշխատում են հեռու մնալ մամուլի ուշադրությունից: Նրանք փոխել են նախկին բանակցությունների վայրը՝ գործընթացը «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցից տեղափոխելով մեկ այլ հյուրանոց, որ գտնվում է Ժնևի լճի ափին: Հյուրանոցի անվտանգության ծառայությունը լրագրողներիբն թույլ չի տալիս մտնել շենք: Հանդիպման մասնակիցները չեն պատասխանում ոչ մի հարցի՝ խորհուրդ տալով դիմել իրենց երկրների արտաքին գերատեսչությունների մամլո ծառայություններին:



 



Միակ տեղեկությունը փոխանցել է Իրանի ներկայացուցիչը, ով ИРНА գործակալությանը ասել է, որ մնացել է մի քանի հարց, որոնք պետք է լուծվեն Վիենայում հունիսի 16-20-ը կայանալիք Իրանի և վեցյակի (ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումից առաջ:



 



Նա ավելի վաղ նաև հայտարարել է, որ որ այս կոնսուլտացիաներից հետո ԱՄՆ և Իրանի դիվանագետները կբանակցեն նաև երկկողմ ձևաչափով: