Թեհրանը սպասում է Բաղդադի խոսքին

Թեհրանը սպասում է Բաղդադի խոսքին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, անդրադառնալով իրաքյան ճգնաժամին, նշել է, որ իր երկիրն ամեն ինչ կանի Իրաքի շիաների բնակավայրերը սուննի գրոհայիններից պաշտպանելու համար:



 



Ինչպես նշում է Al Arabiya-ն, իսլամական պետության ղեկավարն այս մասին հայտարարել է իրաքյան սահմանին գտնվող Խորամաբադ քաղաքում` ընդգծելով, որ բազմաթիվ իրանցիներ խնդրագրեր են ստորագրել` պատրաստակամություն հայտնելով կռվել ու ահաբեկիչներից պաշտպանել շիական սրբավայրերը, որոնք գտնվում են Իրաքի տարածքում:



 



Աղբյուրը մանրամասնում է, որ առնվազն 5.000 իրանցի առցանց տարբերակով տեղեկացրել է, որ պատրաստ է կռվել հարևան Իրաքում: Ռոհանին հավելել է, որ Իրաքի կառավարությունից համապատասխան խնդրանք ստանալու դեպքում Թեհրանը կօգնի այդ երկրին: