Հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած տղամարդու դին. նա Իրանի քաղաքացի է

Հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած տղամարդու դին. նա Իրանի քաղաքացի է

Այսօր վերսկսված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին, այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, ժամը 21.12-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով: 

Պարզվել էր, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1984 թ. ծնված Մ. Ֆ.-ն է: