Պայթյուն`Երևանի կենտրոնում

Պայթյուն`Երևանի կենտրոնում

Հուլիսի 6-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 54/Ա շենքի բակում մի ավտոմեքենա է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում նշված շենքի ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են ավտոտնակի մուտքի դարպասները, ձախակողմյան պատը և ավտոտնակում գտնվող «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախ անվաթևի պլաստմասե հատվածը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:  ՀՀ Ոստիկանություն