Ուշադրության, բոլոր դիմորդներին

Ուշադրության, բոլոր դիմորդներին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում յուրահատուկ ձև է գտել շփվելու դիմորդների և ընդունեության քննություններով հետաքրքրվող բոլոր ֆեյսբուքահայերի հետ: Այո, այդպես էլ գրել է՝ Հարգելի ՖԲՀ… Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն այդ թեմայով:



 



Հարգելի ՖԲՀ,



 



Հաճախ եք հարցնում, թե ինչպիսին է անցողիկ շեմը այս կամ այն բուհի ֆակուլտետներում: Այս պահին ընթանում են ամփոփման և վերջնահաշվարկի աշխատանքները: Վաղը հրավիրել եմ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ: Որոշակի հստակություն այդ ժամանակ կունենանք:



 



Կփորձեմ որոշ տվյալներ հաղորդել ձեզ վաղը, այստեղ:



 



Տվյալների վերջնական ամփոփումը տեղի կունենա հուլիսի 14-ին, իսկ հուլիսի 15-ի կեսօրին ընդունվածների ցուցակները փակցված կլինեն բուհերում: