Ովքեր հնարավորություն ունեն, հանում են իրենց բիզնեսը Հայաստանից

Ովքեր հնարավորություն ունեն, հանում են իրենց բիզնեսը Հայաստանից

Հուլիսի 1-ը մնացել է հետեւում, կոնկրետ արդյունքներ «հավասարության եւ զգաստության» մասով չկան, սակայն «կա» գործարարների սողացող-խուլ դժգոհություն կառավարության որդեգրած քաղաքականությունից ու մոտեցումներից: Գործարարներին «քերում» են մինչեւ վերջին խազը` ստիպելով կրկնակի կանխավճարներ տալ, ինչն ուղղակի քանդում է նրանց «տունը»: Մեր տեղեկություններով` դրսի մասնաբաժնով, հայ մենեջերների կողմից ղեկավարվող մեծ կառույցների ղեկավարները լուրջ խոսակցություններ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որովհետեւ «մրցակցություն ընդհանրապես չկա», իսկ ներդրումների հարցում ոչ միայն իրենք, այլեւ մյուս գործարարներն են անելանելի վիճակում հայտնվել: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, հանում են իրենց բիզնեսը Հայաստանից, ովքեր` ոչ, սարսափում են սնանկացման հեռանկարից: