Գերմանիան մոտ օրերս զենքի առաջին խմբաքանակը կառաքի Իրաք

Գերմանիան մոտ օրերս զենքի առաջին խմբաքանակը կառաքի Իրաք

Գերմանիայից զենքի առաջին խմբաքանակը Իրաք կուղարկվի սեպտեմբերի 22-ին: Այս մասին գրում է РИА Новости-ն` վկայակոչելով Բունդեսվերի հրամանատարության մամլո ծառայությանը:



Սեպտեմբերի 19-ին զենքի խմբաքանակը կուղարկվի Լայպցիգ, իսկ 22-ին` Իրաք:



Ընդհանուր առմամբ, զենքերի 3 տրանշ է նախատեսվում: 



«Կուղարկվեն նաև դաշտային խոհանոցներ, վրաններ, պաշտպանիչ ակնոցներ և բեռնատարներ»,- ասվում է հաղորդագրությունում: