ԵԽ-ն մտահոգ է Ռուսաստանի մտցրած պարենային արգելքներից

ԵԽ-ն մտահոգ է Ռուսաստանի մտցրած պարենային արգելքներից

Եվրամիությունը «լրջորեն կտուժի» այն մթերային արգելանքից, որը կիրառում է Ռուսաստանը՝ իր դեմ արևմտյան պատժամիջոցներին ի պատասխան, ըստ ИТАР-ТАСС-ի՝ նման հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանը:

Դրա հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը ԵՄ-ի երկրորդ ամենախոշոր շուկան է: Անցած տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 11,3 մլրդ եվրո, իսկ ռուսական արգելանքը նախնական գնահատականով կարժենա 5,1 մլրդ եվրո: Սակայն, ըստ որոշ փորձագետների, այդ թիվը կարող է հասնել 7 մլրդ-ի:

Ըստ կառույցի՝ եվրոպական ընկերությունները դեռ ուշքի չեն եկել Ռուսաստանի հետ պատժամիջոցային շփումներից: Պատժամիջոցների հետևանքները մեղմելու համար ԵՄ-ն տասնյակ միլիոններ է հատկացնում գյուղացիական տնտեսություններին և տուժող ձեռնարկատերերին: