Ալինա Կաբաևան կգլխավորի «Ազգային մեդիա խմբեր» հոլդինգի տնօրենների խորհուրդը (լուսանկարներ)

Ալինա Կաբաևան կգլխավորի «Ազգային մեդիա խմբեր» հոլդինգի տնօրենների խորհուրդը (լուսանկարներ)

Գեղարվեստական մարմնամարզության գծով օլիմպիական չեմպիոնուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան կգլխավորի «Ազգային մեդիա խմբեր» հոլդինգի տնօրենների խորհուրդը, տեղեկացրել է այդ կազմակերպության մամուլի ծառայությունը:



«Ալինա Մարատի Կաբաևան, ով 6 տարի է արդեն գլխավորում է «Ազգային մեդիա խմբեր» հոլդինգի հասարակական խորհուրդը, ընդունել է առաջարկը՝ զբաղեցնել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»,- ասվում է Կաբաևայի ներկայացուցչի հայտարարության մեջ, գրում է ИТАР-ТАСС-ը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կաբաևան ՌԴ Պետդումայի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:



ՌԴ խորհրդարանը Կաբաևայի դիմումին կանդրադառնա աշնանային նստաշրջանի առաջին նիստում, որը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 16-ին: