Նոր պաշտոնում Դավութօղլուն առաջին անգամ այցելել է Բաքու

Նոր պաշտոնում Դավութօղլուն առաջին անգամ այցելել է Բաքու

«Որպես Թուրքիայի վարչապետ ու թուրք ժողովրդի ներկայացուցիչ՝ հավաստիացնում եմ, որ Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական վերջին թիզ հողը չազատագրվի», - այսօր հայտարարել է Ահմետ Դավութօղլուն՝ Բաքու կատարած այցի ժամանակ։



Նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Դավութօղլուն կրկին պնդել է՝ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը չի լուծվել, Հայաստանը դուրս կմնա համագործակցության բոլոր ծրագրերից, և Թուրքիան կանի «ամեն հնարավորը՝ այդ հարցում Ադրբեջանին աջակցելու համար»։



Թուրքիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում Դավութօղլուն հարգանքի տուրք է մատուցել շփման գծում զոհված ադրբեջանցի զինվորների հիշատակին, տեղեկացնում է «Ազատությունը»:



Մանրամասները՝ այստեղ: