Քերրին հաստատել է, որ ԱՄՆ-ը ցամաքային ուժեր չի տեղակայի Իրաքում

Քերրին հաստատել է, որ ԱՄՆ-ը ցամաքային ուժեր չի տեղակայի Իրաքում

ԱՄՆ ցամաքային զորքերն Իրաք չեն ուղևորվի: Նման հայտարարությամբ ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:



Նա ընդգծել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում կարևոր դեր են խաղում քրդերը, ավելի կոնկրետ`քրդական զինված խմբավորումները` «փեշմերգաները»:



Ավելի վաղ Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կբավարարվի միայն ծայրահեղ իսլամիստների դիրքերին օդային հարվածներով, ինչի համար արժանացել էր Իրանի նախագահ Ռուհանիի մեղադրանքին, որ ԱՄՆ գործողություններում անվճռականություն է նկատվում: