ԵԱՀԿ-ն Ուկրաինայում կկրկնապատկի իր առաքելության թվակազմը

ԵԱՀԿ-ն Ուկրաինայում կկրկնապատկի իր առաքելության թվակազմը

Մոտակա 4-ից 5 շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ-ն կրկնապատկի Ուկրաինայում իր առաքելությունը՝ թվակազմը հասցնելով մինչև 500 մարդու: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվի հայտարարությանը:



«Աշխարհագրորեն արևելյան շրջաններին մոտ գտնվող քաղաքներում աստիճանաբար կհավաքվեն 40 երկրի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր շաբաթ ԵԱՀԿ մանդատով Ուկրաինա միջին հաշվով 50 մարդ կժամանի»,- ասել է Բոցյուրկովը: