Մաքսային միությունում սահմանափակում կգործի ալկոհոլի շրջանառության համար

Մաքսային միությունում սահմանափակում կգործի ալկոհոլի շրջանառության համար

Ղազախստանի և Ռուսաստանի օրինակով «Իզվեստիա» թերթն արձանագրում է, որ Մաքսային միության ներսում (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) սահմանափակում կգործի ալկոհոլի շրջանառության համար: Այս մասին հայտնի է դարձել ՌԴ-ի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հայտարարությունից:

Մասնավորապես, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Սիլուանովն ասել է, որ ակցիզների հետ կապված կարգուկանոն սահմանելու նպատակով սահմանափակում կմտցվի ՄՄ այլ երկրներից Ռուսաստան ալկոհոլի մուտքի համար: Ալկոհոլի առավելագույն քանակը, որը կարելի կլինի, օրինակ, Ղազախստանից ՌԴ բերել «անձնական օգտագործման» համար, կլինի 5 լիտրը:

Նախարարի խոսքով՝ չնայած նրան, որ ՄՄ համաձայնագրերով նախատեսվում է անդամ երկրների միջև ակցիզների գնային հավասարեցում, Ղազախստանը չի շտապում բարձրացնել իր ակցիզների գները: Միևնույն ժամանակ, Բելառուսի հետ նման խնդիր գրեթե չկա. ալկոհոլային խմիչքների ակցիզների գները զգալիորեն չեն տարբերվում:

Նոր սամանափակումն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարից: