ՌԴ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ուկրաինայի Պ. նախարարի հայտարարությանը

ՌԴ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ուկրաինայի Պ. նախարարի հայտարարությանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը Լեհաստանից վերադառնալիս հայտարարել էր, որ Ռուսաստանը ուկրաինացի զինվորների նկատմամբ մարտավարական միջուկային զենք է կիրառել Լուգանսկի օդանավակայանում:



ՌԴ պաշտպանության նախարարությունից անհրաժեշտ են համարել անդրադառնալ Գելետաեյի հայտարարությանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:



«Ուկրաինական ԶԼՄ-ների տարածած տեքստերից երևում է, որ Վ. Գելետեյը խնդրո առարկա հայտարարությունն արել է Լեհաստանից վերադառնալիս: Եթե իրոք նա այդպիսի բան է ասել, ապա Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հարկ է ստուգել, թե ինչ են լցրել Գելետեյի բաժակի մեջ լեհ բարեկամները»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում:



«Իր հերթին Ուկրաինայի ղեկավարությունն էլ պետք մտածի՝ ժամանակը չէ՞. ադյոք, որ Վ. Գելետեյը պատանի մարտիկի կուրսեր անցնի, որտեղ, առաջին դասերից մեկը նվիրված է միջուկային զենքի և միջուկային ռումբի գործադրման հետևանքներին:



Իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ Ուկրաինայի արևելքում պատժիչ գործողությունների ձախողումը ՌԴ մասնակցությամբ բացատրելու Գելետեյի հաճախակի փորձերը հուշում են պարանոյա հիվանդության մասին: Այդ պատճառով էլ գործից հասկացող մարդիկ նրա խոսքերը լուրջ չեն ընդունում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: