Հիմա Հովիկը Քոչարյանի մա՞րդն է, թե՞ Սերժ Սարգսյանի

Հիմա Հովիկը Քոչարյանի մա՞րդն է, թե՞ Սերժ Սարգսյանի

Արմենից հետո ո՞վ փոխվարչապետ կլինի,- հիմա էլ այս հարցն է շրջանառվում: Հանրապետականների մի որոշ շրջանակ իրար է խառնվել, յուրաքանչյուրը մտածում է՝ ինձնից էլ նվիրվա՞ծ, հավատարիմ: Բայց ոնց որ ասում են միայն նվիրվածությունը նման պարագայում շատ քիչ է: Հարկավոր են այլ որակներ կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ օխտը թալակ պիտի կտրած լինի: Փորձն է ցույց տալիս, իմ գլխից չեմ հնարում:
Ես միշտ էլ կասկածանքով եմ նայել Սարգսյան- Քոչարյան հակամարտությանը ու դա ձևական եմ համարել, բայց հանրապետական տարբեր աղբյուրներ հակառակն են պնդում՝ կա այդ հակամարտությունը ու այն շատ լուրջ բնույթ է կրում: Եթե ընդունենք, որ կա, ուրեմն վիճակը ավելի ծանր է լինելու, որովհետև Երկրորդ և Երրորդ նախագահների կադրային տարածքը խիստ դժվար է որոշել: Շարքային քաղաքացիներից ինձ շատ են հարցնում՝ հիմա Հովիկը Քոչարյանի մա՞րդն է, թե՞ Սերժ Սարգսյանի: Թե ով ինչ կպատասխանի, ես այսպես եմ մտածում «սիտուացիոն է»: «Հովիկը սիտուացիոն է»՝ կախված քաղաքական իրավիճակից: Եթե զգա, որ Քոչարյանի թևն աշխուժանում, ուժեղանում է, միանշանակ կանցնի այդ թևի կողմը, եթե նախագահի թևն է ուժեղ՝ նրա հետ է: Այնպես որ ինքը խիստ շփվող ու անմիջական մարդ է և ինչ թևի տալ էլ դնես՝ կապրի ու լավ կապրի: Այդ առումով շատ հանրապետականներ կասկածանքով են վերաբերվում Հովիկի մեյդան բերած կամ առաջարկած կադրերին՝ Քոչարյանի թևն է ուժեղացնում: Վերցնենք թեկուզ Գագիկ Մարտիրոսյանին փոխվարչապետի պաշտոնում նկատի առնելը: Հին կադրերից է, Քոչարյանի ժամանակներից սնված ու փայփայված, բոլորդ էլ գիտեք, ժամանակին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, այժմ Ռուսաստանում է: Նրան բերելը ո՞ր թևն է ուժեղացնում՝ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի: Հանրապետականներից շատերը ՝ առանց մտածելու, պատասխանում են՝ իհարկե, Քոչարյանի: Եվ հենց այդ կադրի թեկնածությունը, ասում են, առաջ է քաշել Հովիկ Աբրահամյանը:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ