Բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար

Բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը լինելու է ԵՏՄ-ի շրջանակում որոշումներ կայացնող մարմինը, Հայաստանն ունենալու է երեք ներկայացուցիչ, սակայն մեկ ձայնի իրավունք: Այդպես է ըստ Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի:



ԵՏՄ-ի մյուս երեք անդամները՝ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը, ունենալով հանձնաժողովում երեքական ներկայացուցիչ, նույնքան էլ ձայնի իրավունք ունեն: Ստացվում է, որ ԵՏՄ-ի չորս անդամներից երեքն ունեն երեքական ձայն, իսկ Հայաստանը՝ մեկ:



Հետաքրքիր է, թե ինչպես են սա մեկնաբանում ԵՏՄ-ի պայմանագիրը բանակցած մեր քաջարի ասպետները: Գուցե այդ անհավասար-հավասարությունը պայմանավորված է ԵՏՄ-ում Հայաստանի ունեցած բալաստի կարգավիճակո՞վ, գուցե դեռ աճելու տե՞ղ ունենք, իսկ գուցե հենց այս դեպքի համա՞ր է ասված՝ բոլորը հավասար են, իսկ ոմանք ավելի հավասար:



Էդ.Ա.