Ծառուկյանը նստացույցի չի գնա

Ծառուկյանը նստացույցի չի գնա

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը մեր թղթակցի հետ զրույցում որոշ ԲՀԿ-ականների «իշխանության գնացքը գնացել է» արձանագրմանն այսպես է անդրադարձել. «Երբ որ ես Ծառուկյանի բերանից նման խոսքեր կլսեմ, ես դրա պատասխանը կտամ: Ես չեմ լսել դեռ էդպիսի արտահայտություն: Այսպիսի արտահայտություններ անողները, հանրություն տեսնելով՝ ոգեւորության ազդեցության տակ են ասում: Ես դա որպես քաղաքական հայտարարություն չեմ ընդունում»: ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն էլ, անդրադառնալով հանրահավաքների, հացադուլների, ակցիաների միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծառուկյանական տեսությանը, ասել է. «Ծառուկյանը նստացույցի չի գնա: Ծառուկյանը կսպասի ընտրություններին, թեկնածությունը կդնի, եթե ձեն կտան, թող ընտրվի»: