Նա դեռ չի հասել «բարձրագույն» քաղաքագիտական աստիճանին

Նա դեռ չի հասել «բարձրագույն» քաղաքագիտական աստիճանին

ՀՀԿ-ն երեկ ողջ կազմով լծվել էր Զառային ու Նիկոլին «դաստիարակելու» գործին: Նույնիսկ ցուցում էին իջեցրել խմբակցություն: Դաստիարակչական աշխատանքների բեռն իրենց վրա էր վերցրել ՀՀԿ կանանց գվարդիան: Առավոտյան ՀՀԿ-ի տղամարդիկ, որպես նախաբան, անդրադարձան Փոստանջյանի ու Փաշինյանի նախօրեի պահվածքին, ապա, հայտարարությունների ժամին, էստաֆետը վերցրին տիկնայք: Նույնիսկ Հովիկ Աբրահամյանի զարմուհին՝ Կարինե Պողոսյանն էր լծվել այդ «սուրբ գործին», ով խիստ հազվադեպ է ելույթ ունենում, այն էլ հիմնականում կրթական հարցերով: Սակայն իր առջեւ դրված ու «վատ կարդացվող» տեքստով նա ապացուցեց, որ դեռ չի հասել Ռուզաննա Մուրադյանի եւ Մարգարիտ Եսայանի «բարձրագույն» քաղաքագիտական աստիճանին: Մինչ Պողոսյանի ելույթը, խոսեց նաեւ նախկին ուսուցչուհի Ռուզաննա Մուրադյանը: Վերջում նրանց միացավ Փոստանջյանի ու Փաշինյանի պահվածքից զայրացած Մարգարիտ Եսայանը: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը դահլիճում չէր: