Կարա-Դարվիշ. Դեւուկ, Ձուն Ձնձան

Կարա-Դարվիշ. Դեւուկ, Ձուն Ձնձան

Ուրախացեք, որպեսզի ստեղծագործեք, ստեղծագործեք, որպեսզի ուրախանաք, կասեմ ես, իսկ դրա համար հարկավոր է ազատել ձեր միտքը եւ ուղեղը «այս չի կարելի, այս ընդունված չէ» պողպատե շրջանակից:



Կարաբալախ
Ձայն բլան
Դուբլախ
Դուբլախ



Սա ձեզ համար ծաղրելի է, բայց ես զգում եմ, հաճույք եմ ստանում նրա ուժգին կերպով հոսող զգացմունքից, նոր հուզումներից: Գուցե մութ է, եւ պարզ չէ ինձ համար այդ դուբլախը, բայց որոնման եւ ստեղծագործության տենդը եւ ձեր «այս չի կարելի» լոզունգին չհպատակվելը ինձ տանում, բաց է անում ստեղծագործության նոր աշխարհներ, բանալով նոր կարելիություններ:



«Արեւելքը իբրեւ աղբյուր նոր գեղարվեստի եւ ստեղծագործության» հոդվածից




Դեւուկ




Դու դեւուկ փոքրիկ
Զարանձար մուրիկ
Դու չղջիկ մութի
Ֆրանար դուսի
Քարանձավ ճեղքվածքների
Ես մութի մեջ ֆար
Նագումիս նունուֆար
Դու ճռինչ անիվի
Դու հնչյուն սրնգի
Սրանձար մի երգի
Երգ պար զարանձար
Ձենդ մարուբգար
Հոսոմ մորոմ լար
Միալար գարունտար



 



 



Ձուն Ձնձան




Ձուն ձնձան
Ձօնձն ձնձանձն
Ձենձն ձանձն
Ձնձին ձօնձան
                      Հոսոմ պու պու
                      Հոսոմ պու պու
Զխոսն ի մո
Ձին ի տո
                       Ջուրմ ի ջարմ
                        ի ջարմ ջնջեր
                        նագարզն ի նարզ
                        մտավ ի փարզ
ճախրեր ի ճախր
բանէր ի բախր
լուէր ի լուր
մտեր ի փոս
                        փարփարը ի փարը
                        փարփարը ի զարը
                        ֆուրթէր ի ֆուրֆր
                         զուրթեր ի զուրֆր
Զըթեր զթուր
Դուպեր դպուր
Ի հարը զաքար
Զութր Զաթար




Կարա-Դարվիշ
1920-25








Պատրաստեց՝ Արամ ՊԱՉՅԱՆԸ