Հակոբյան Վահե, ազգիս ջրերը անկորուստ պահե

Հակոբյան Վահե, ազգիս ջրերը անկորուստ պահե

Այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի հերթական քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը կրկին աչքի ընկավ իր պոետիկ, բանաստեղծական տաղանդով՝ հանպատրաստից երկտող ձոնելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանին։



Նիստը վարող, ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարտուն Գրիգորյանը իր ոլրոտին վերաբերող ծախսերը զեկուցելու հրավիրեց Վ․ Հակոբյանին՝ հայտարարելով․ «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյան, համեցե՛ք»։




Մինչ Հակոբյանը կմոտենար զեկուցման, Տաճատ Վարդապետյանը դահլիճից բանաստեղծական ոճով հումորային մի ռեպլիկ արեց․ «Հակոբյան Վահե, ազգիս ջրերը անկորուստ պահե»։



Ավելի ուշ Վահե Հակոբյանը լրագրողներին ասաց, որ Վարդապետյանի ասածը իրեն դուր է եկել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ