ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է իր ինքնաթիռի կողմից սահման խախտելու հայտարարությունները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է իր ինքնաթիռի կողմից սահման խախտելու հայտարարությունները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է հոլանդացի զինվորականների հայտարարությունն այն մասին, որ ռուսական Ил-76 տրանսպորտային ինքնաթիռը խախտել է Էստոնիայի և Լիտվայի օդային սահմանները, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին:



«Նոյեմբերի 12-ին ՌԴ ՌՕՈւ Ил-76 ինքնաթիռը ծրագրված թռիչք է իրականացրել Պսկովից դեպի Կալինինգրադի մարզ: Թռիչքն ընթացել է նախապես հաստատված երթուղով՝ Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ խստագույնս պահպանելով  օդային տարածքների օգտագործման միջազգային բոլոր կանոնները»,- ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:



Ավելի վաղ Reuters-ը, հղում կատարելով Նիդերլանդների պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել էր, որ F-16 երկու կործանիչներ, որոնք ՆԱՏՕ-ի հետ համաձայնության շրջանակներում հսկում են մերձբալթյան երկրների օդային տարածքը, կարողացել են որսալ ռուսական տրանսպորտային Ил-76-ը, որը թռիչք է իրականացրել՝ խախտելով Էստոնիայի և Լիտվայի օդային տարածքը: