ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիայից հետո նշանակվել է ծառայողական քննություն

ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիայից հետո նշանակվել է ծառայողական քննություն

Այսօր, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, դատարանի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև:



Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: