Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:

Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնել Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշել են, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկել են շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի ծնողներին ներկայացրել է մի քանի առաջարկ: Միաժամանակ Պաշտպանը պատրաստակամություն  է հայտնել իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին: