Վագոն-տնակների բնակիչները ձմռան վառելիքի սուղ կարիքի մեջ են (տեսանյութ)

Վագոն-տնակների բնակիչները ձմռան վառելիքի սուղ կարիքի մեջ են  (տեսանյութ)

Գյումրու վագոն-տնակներում կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրված «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ամենամյա ձեռնարկին նախկինում միացել ու աջակցություն են ցուցաբերել գրեթե բոլոր մայրցամաքների, մի շարք երկրներում բնակվող, մեր տասնյակ հայրենակիցներ՝ բացառությամբ Ռուսաստանի դաշնությունում բնակվողների: Բարեբախտաբար օրերս, այդ՝ այսպես ասած «ավանդույթը» խախտեց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արամը: 



Նրա կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված վառելափայտի բաժանման մասին է պատմում ներկայացվող տեսանյութը: