Թուրքը անհամաչափ դեռ չի հատուցել

Թուրքը անհամաչափ դեռ չի հատուցել

Վերջապես մի ոգեղեն լուր ստացվեց: Հանել են, մերոնց հանել են թուրքերի կրակի տակից: Երկու հատ էլ թուրք են սատկացրել: Քիչ է… Պարտքը՝ տղերքի հոգու պարտքը տվեցինք, բայց հատուցումն այս անմարդկային արարքի դիմաց թուրքը դեռ չի տվել: Ու քանի տաք է ցավը պետք է առնել այդ հատուցումը: Սատկացնելով լինի, երեսներին թքելով լինի, էն երկու ոչխարին Ստեփանակերտում կախելով լինի, հայրենիք ազատագրելով լինի՝ պիտ առնել այդ հատուցումը:



Մեր խորին հարգանքը միջազգային բոլոր այն ատյաններին ու այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ ճնշումներ բանեցրեցին Բաքվի վրա: Բայց այդ հարգարժան մարդիկ մոլորյալներ են, ազնիվ հոգիներ, որ մտածում են, թե հնարավոր է Ալիևի ու նրա հորդաների հետ մարդկային լեզվով խոսել: Զուր ջանքեր:



Ալիևի ու նրա ցեղի համար է ասված՝ այստեղով թուրքն է անցել: Պատմությունից է պետք դասեր քաղել: Ուզում եմ նույնը հիշեցնել նաև մեր մոլորյալներին,  որոնց 10 օր պետք եղավ հասկանալու համար, որ երբ խփել են քո օդաչուներին, ոչ թե պիտի հայ-հավար դիվանագիտական դռներ թակես, այլ նախ՝ պիտի գնաս ու բերես տղերքին: Մի՞թե այդ ցեղի հետ դարավոր հարևանությունը ոչինչ չի սովորեցրել, մի՞թե արցախյան պատերազմի այս իբր հրադադարի ընթացքը նույնը չի ասում մեզ:



Գնացին տղերքը ու բերեցին մարտական ընկերներին: Թուրքը նույնիսկ այդ պահին չլռեց: Մարդակերի պահվածք: Բայց բերեցին տղերքին՝ թուրքի քթի տակից, թուրքի երևակայած սեփական տարածքից: Եվ սա ընդամենը պարտքն էր մեր, որ տվեցինք զոհված օդաչուներին: Անհամաչափ հատուցումը Ալիև թուրքից դեռ չենք ստացել: