Իսրայելը սատարում է գրոհայիններին Սիրիայի հարավում. Սիրիայի ԱԳՆ

Իսրայելը սատարում է գրոհայիններին Սիրիայի հարավում. Սիրիայի ԱԳՆ

Իսրայելը Սիրիայի հարավում օգնություն է ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես` «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին: Այս մասին Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը:



«Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա ամեն անգամ, երբ մեր զորքերն առաջ են շարժվում, նրանք Իսրայելի կողմից ենթարկվում են հրետանային կամ ավիացիոն ռմբակոծությունների: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ Իսրայելը «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հիմնական գործընկերն է, որը գործում է հարավային ուղղությամբ»,- ասել է Մուալեմը:



«Մենք միաձայն հայտարարում ենք, որ Իսրայելն ուղղակիորեն մասնակցում է իրադարձություններին: Այդ են հայտարարում իսրայելցիներն իրենք: Մոշե Յալոնը հայտարարել է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն չափավոր խմբավորում է` չնայած ներառված է ահաբեկչական խմբավորումների միջազգային ցուցակում: Յալոնը նաև հպարտությամբ է խոսում այդ խմբավորման վիրավորված անդամների մասին, որոնք բուժվում են Իսրայելի կլինիկաներում»,- ընդգծել է Մուալեմը: