Ռուսաստանն ուժով փոխում է ազգային սահմանները. ՆԱՏՕ

Ռուսաստանն ուժով փոխում է ազգային սահմանները. ՆԱՏՕ

Ռուսաստանն ուժով է փոխել երկրի սահմանները և շարունակում է նմանատիպ փորձերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է Korrespondent.net-ը:



«Ռուսաստանն ուժով փոխեց ազգային սահմանները և շարունակում է փորձել սահմանները փոխել դարձյալ ուժի միջոցով: Դա խարխլում է Ռուսաստանի հետ գործընկերություն ստեղծելու հնարավորությունները, որոնցով մենք հետաքրքրված ենք»,- հայտարարել է Սթոլթենբերգը:



Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում դիմակայություն Ռուսաստանի հետ, ինչպես նաև «սառը պատերազմ»: