Աշխարհում երեք մարդ կկարողանա համոզել Պուտինին՝ փոխել քաղաքականությունը

Աշխարհում երեք մարդ կկարողանա համոզել Պուտինին՝ փոխել քաղաքականությունը

Աշխարհում ընդամենը երեք մարդ կա, որ կկարողանա համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխել քաղաքական կուրսը, «Գրամադսկու» եթերում հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:



Նրա խոսքով՝ նախագահ Պուտինը հիմա այն վիճակի մեջ է, որ պատրաստ է մեռնել Ռուսաստանի հետ և նրան համոզել, որ փոխի իր քաղաքականությունը, կարող են միայն որոշ մարդիկ:



«Պետք են մարդիկ, ովքեր կկարողանան համոզել նրան: Այդ գործի հնարավոր թեկնածուներ են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը»,- ասել է Բելկովսկին:



Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը Պյոտր Պորոշենկոյին հավասարազոր բանակցող չի համարում, իսկ Ուկրաինան էլ ծառայեցնում է Արևմուտքի հետ երկխոսության պլացդարմ: