Թեհրանում հնարավոր չէ շնչել

Թեհրանում հնարավոր չէ շնչել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մոտ 400 մարդ հայտնվել է հիվանդանոցներում՝ սրտային և շնչառական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Զանգվածային վատառողջության և հոսպիտալացման պատճառը քաղաքի օդի վիճակն է:

Հիվանդանոց ընկած նշված 392 մարդուց բացի իրանցի բժիշկները օգնություն են ցույց տվել նմանատիպ խնդիրներով 1434 հոգու:

Ըստ աղբյուրի՝ Իրանի իշխանությունները հնարավոր են համարում արդեն վաղը փակել դպրոցները և տրանսպորտի շարժի սահմանափակում մտցնել: Հիվանդներին և տարեցներին էլ խնդրվում է դուրս չգալ քաղաքի առավել աղտոտված օդով հատվածներ:

Թեհրանը 12 մլն բնակչություն ունի, համարվում է աշխարհի՝ ամենաաղտոտված օդով քաղաքներից մեկը: Պատճառը տրանսպորտային միջոցներն են և քաղաքի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները: 2012-ին Իրանում օդի աղտոտվածությունը 4,5 հազար մարդու մահվան պատճառ էր դարձել միայն Թեհրանում, 80 հոգու՝ ամբողջ երկրում: