ԲՀԿ-ն մնաց առանց Մուշեղ Պետոյանի

ԲՀԿ-ն մնաց առանց Մուշեղ Պետոյանի

Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Պետոյանը իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:



«Տեղեկացնեմ, որ պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը»,-հայտնեց ԱԺ նախագահը: 



Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն իրենց դիմումի համաձայն լքել են նաև պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը: Նրանք հայտարարել են, որ այսուհետ Ազգային ժողովում հանդես են գալու որպես անկախ պատգամավոր: Պատգամավոր Մելիք Մանուկյանն ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել, սակայն պարզ չէ՝ հետ կվերցնի՞, թե՞ կհրաժարվի մանդատից։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ