Կլինի՞ սենսացիա այսօր ՀՀԿ նիստում․ պատգամավորների պատասխանները նիստից առաջ

Կլինի՞ սենսացիա այսօր ՀՀԿ նիստում․ պատգամավորների պատասխանները նիստից առաջ

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստի շտապող ՀՀԿ-ականներից հետաքրքրվեցինք՝ այսօրվա նիստում որևէ սենսացիոն կամ ուշագրավ հյատարարոթյուն սպասվու՞մ է արդյոք։
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ գործադիր մարմնի յուրաքաչնյուր նիստ կարևոր քաղաքական իրադարձություն է մեր ներքաղաքական կյանքում, ուստի նա բնական համարում մեր հարցը, որ այսօրվա նիստից նման ակնկալիքներ կարող են լինել։
Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, որ ՀՀԿ ԳՄ նիստում այսօր Սերժ Սարգսյանը ոչ պակաս սենսացիոն հայտարարությամբ է հանդես գալու, ինչ այ հայտնի ելույթն էր՝ Ծառուկյանին «նվիրված»։ Նա այսօր պետք է հայտարարի սահմանադրական բարեփոխումների մեկնարկի մասին։



Իսկ Աշոտյանին ուղղված լրագրողներից մեկի այն հարցին՝ հնարավո՞ր է անցում կատարեն կառավարման խորհրդարանական համակարգին, ՀՀԿ փոխնախագահն ասաց․ «Կարծում եմ՝ դուք չեք կարդացել սահմաանդրական բարեփոխումների հայեցակարգը, հակառակ պարագայում նման տեսակի հարցադրում նման ուղիղ ձևով այս պահին չէիք անի»։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ զարմացավ, որ այսօր կարևոր հայտարարությամբ է հանդես գալու ՀՀԿ ղեկավարը․ «Դուք որտեղի՞ց գիտեք»։



Կարեն Ավագյանին էլ հարցրեցինք՝ իրենց հաջողվե՞լ է ԲՀԿ-ին համոզել, որ կողմ արտահայտվի սահմաանդրական բարեփոխումներին, Ավագյանն ասաց, որ դեռևս քննարկումներ են ընթանում։ Իսկ իրենք ձգտու՞մ են այդ ուղղությամբ, որ համոզեն ԲՀԿ-ին, ՀՀԿ-ական պատգամավորնա սաց, «Ամեն դեպքում բոլորի հետ համապատասխան քննարկումներ իրականացվում են»։



Իսկ այսօր որևէ սենսացիոն բան սպասվու՞մ է ՀՀԿ նիստում, Ավագյանն ասաց․ «Չեմ կարող ասել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ