Սերիալի դերասանի «մահը» սերիալի վերջը չէր…

Սերիալի դերասանի «մահը»  սերիալի վերջը չէր…


Սովորաբար, երբ հայկական սերիալում որևէ դերասան մահանում է, հանդիսատեսն այսպես է մտածում. տեսնես նոր՝ ի՞նչ սերիալում է խաղալու կամ ու՞ր է գնում: Եվ, իրոք, չանցած մի քանի օր, տեսնում ենք, որ «մահացած դերասանը» մի այլ սերիալում է խաղում:



Երբ «Հարազատ թշնամի» սերիալում մահացավ Գուժ Մանուկյանի կերպարը՝ Յուրիի հայրը, մտածեցի, որ սերիալի տաղանդավոր դերասանի մահը սերիալի ավարտը կլինի: Այլ բան չէի պատկերացնում:



Ներկուլիսային շշուկներն էլ էին դա հուշում:



Գուժ Մանուկյանը, ըստ ինձ հասած տեղեկությունների, հրաժարվել է այլևս սերիալում նկարահանվելուց:



Բնական է, տաղանդավոր դերասանի խաղը չէր դա ու նրա մեկ տարվա «մասնակցությունը» միայն պատկերացնել կարելի է: Մամուլից իմացա, որ Գուժ Մանուկյանն ասել է՝ ամեն կարգի անորակություն վաղ թե ուշ վերջ պետք է ունենա:



Ինչքանով է հավաստի՝ չեմ կարող ասել: Բայց կուզեի՝ հավաստի լիներ:



Որովհետև մեր լավագույն, տաղանդավոր դերասանները շատ դեպքերում ֆինանսական խնդիրների պատճառով խաղում են՝ իրենց մեջ փորձելով խեղդել մեծ արվեստը:



Հետո անհոգի հարցնում ենք՝ ու՞ր են մեր Մեծերը:



...Կամ ամպհովանիների տակ կամ էլ սերիալներում խաղալուց: 



Մեծերին թշվառացնելու, իրենից կախված թողնելու այս ձևն է ընտրել մեր իշխանությունը:



Սա յուրօրինակ ջարդ է, յուրօրինակ գլխատում…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ