Կառավարության ժամացույցի տակ գտնվող վարչապետի «գարաժը» թաքցրել են

Կառավարության ժամացույցի տակ գտնվող վարչապետի «գարաժը» թաքցրել են

Կառավարության ժամացույցի տակ գտնվող վարչապետի «գարաժը», որտեղ կայանում է Հովիկ Աբրահամյանին սպասարկող սեւ BMW 750-ը՝ իր երկու անբաժան Hyundai Tucson-ների հետ, դարձել է լրիվ անթափանց: Բանն այն է, որ մինչեւ վերջերս այդ կամարի տակ հատկացված կայանատեղիի դարպասները ճաղերով էին, որոնց հետեւից պարզ երեւում էին վարչապետին սպասարկող մեքենաները: Եթե դրանք այնտեղ կայանված էին լինում, ուրեմն վարչապետը վերեւում էր, իսկ եթե չկային, նշանակում էր՝ վարչապետը տեղում չէ: Արդեն տեւական ժամանակ է, սակայն, ճաղավանդակներով «դեմոկրատական» դարպասները փոխարինվել են սեւ թիթեղներով պատված անթափանց դարպասներով: Կարելի է կարծել, թե ինչ-որ բան թաքցնում են, մնում է հասկանալ՝ ինչ եւ ինչու: Հնարավոր է, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Կառավարության լրատվության վարչությունից վստահեցրին, որ որեւէ հատուկ նպատակ չեն հետապնդել՝ ուղղակի նախորդ դարպասը մաշվել-հնացել էր, որոշեցին փոխել, նորը տեղադրել: Իսկ թե ինչու է դարձել այդպես անթափանց, պատասխանեցին, որ հատուկ նպատակ չկա, դիզայնն այդպես է որոշվել: