Էրդողանը մեկնում է Թեհրան

Էրդողանը մեկնում է Թեհրան

Ապրիլի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կժամանի Իրան, նշված է նախագահի պաշտոնական կայքում։



Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Իրան այցելելու նրա պլաններում փոփոխություն չկա, բայց Անկարան հետևում է Եմենի հանդեպ Թեհրանի գործողություններին, որտեղ երկրների միջև զգալի տարաձայնություններ են նկատվում։



Էրդողանի այցը կդառնա Թուրքիայի նախագահի՝ չորս տարվա մեջ Իրան կատարած առաջին այցելությունը։