Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան

Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։ Ըստ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Էրդողանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ, գրում է azatutyn.am-ը:



Էրդողանի այցը տեղի է ունենում վերջերս երկու երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին։ Իրանցի մի խումբ օրենսդիրներ Էրդողանի այցն արգելելու կոչերով էին հանդես եկել այն բանից հետո, երբ Թուրքիայի ղեկավարը պաշտպանել էր Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական գործողությունները՝ իրանամետ ապստամբների դեմ։ Իրանն ու Թուրքիան մի շարք տարաձայնություններ ունեն նաև սիրական ճգնաժամի շուրջ։



TRT Haber-ի փոխանցմամբ՝ Անկարան հույս ունի, որ Իրանը կզեղչի Թուրքիա մատակարարվող գազի գինը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։