4341 վերելակից 2008 թ-ից մինչ օրս նորոգվել է միայն 40 վերելակ

4341 վերելակից 2008 թ-ից մինչ օրս նորոգվել է միայն 40 վերելակ

Վերելակների հետ կապված դժբախտ պատահարները հիմնականում կապված են որակյալ կադրերի պակասի հետ, այս պահին աշխատակիցները 60-70 տարեկան տղամարդիկ են, որոնց երիտասարդները փոխարինելու ցանկություն չեն հայտնում, քանի որ պատասխանատվությունը մեծ է, աշխատավարձը` փոքր:
Այսօր Երևանում գործում է 4341 վերելակ։ Մեծ մասը խորհրդային տարիներից մնացած են։ ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն ասում է, որ վերելակների պիտանելիության ժամկետը 25 տարի է, բայց տեխնիկական ճիշտ սպասարկման միջոցով՝ դրանց շահագործումը կարելի է երկարացնել. «Պահեստամասերի ներկրման խնդիրներ ունենք, դրանք  շատ թանկ են»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին շահագործվող 4341 վերելակներից 49-ի համար փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Եթե վերելակը անսարք է ՏԿԱԻՆ-ը տեղեկացնում է տվյալ համատիրությանը, իսկ համատիրությունում Հովհաննիսյանն ասում է, որ լինում են դեպքեր երբ անտեսում են։ «Համատիրությունը անտեսում է մեր զգուշացումը ու շահագործում վերելակը։ Նրանք պետք է հասկանան ու չօգտագործեն, կամ վերանորոգեն։ Մենք հետեւել չենք կարող»։Նա տեղեկացրեց, որ 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել և փոխարինվել են մոտ 40 վերելակ․«Դուք գիտեք` վերելակ փոխելը հե՞շտ բան է: Մի վերելակը արժե 20 հազար դոլար»: