Մայիսյանում 28-ամյա երիտասարդի դի են գտել

Մայիսյանում 28-ամյա երիտասարդի դի են գտել

«Գյուղում բոլորը իրար են խառնվել, ուշքի չեն գալիս, չենք հավատում, որ մեր գյուղի լավ տղեն՝ Լևոնը մահացել է»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը։
Գյուղում դժբախտ դեպք է գրանցվել, համագյուղացիները մահացած են գտել Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լևոն Սերոբյանին: 



«Գյուղացիների մի մասը ասում են սպանել, իսկ մի մասն էլ ասում է, որ հանկարծամահ է եղել, հիմա քննություն է կատարվում, որը կպարզի թե իրականում ինչն է երիտասարդի մահվան պատճառը»,-ասաց Բաղդասարյանը։ 



Գյուղապետն ասում է, որ շնորքով, խելքը գլխին երիտասրադ էր։ «Վատ շրջապատ էլ ընկած չէր, որ ասենք հաշիվ են մաքրել, այնպես , որ մեզ համար նրա մահը առեղծվածային է, անհամբեր սպասում ենք որ այս ամենը բացահայտվի»։