Թե ինչ շամպունով է գլուխը լվանում Վալերի Օսիպյանը

Թե ինչ շամպունով է գլուխը լվանում Վալերի Օսիպյանը

Հետ ենք մնացել, հե՜տ…



Այսօր հասկացա, որ շատ կոսմետիկական բաներ կարելի է սովորել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից: Ահա թե ինչ է գրում իր գունափոխված ու վառ մազերի մասին: Կոսմետոլոգոները թող իմանան, որ դրա հեղինակային իրավունքը պատկանում է Օսիպյանին.



«Ես արդեն երեք տարի է, ամեն օր այցելում եմ լողավազան, իսկ լողավազանի ջուրը հատուկ միջոցներով է լուծված, իսկ ես սովորություն չունեմ գլխարկ կրել լողավազանում, եւ այս իսկ պատճառով օգտագործում եմ հատուկ շամպուններ, որոնք թարմացնում են մազածածկույթը, եւ խնամում մազերը» /norlur.am/:



Կոսմետիկական գաղտնիքը կայանում է նրանում, որ Վալերի Օսիպյանը չի ասում, թե ինչ անուն են կրում հատուկ շամպունները, ինչ ֆիրմայի են պատկանում, որ մենք էլ՝ սովորական մահկանացուներս, թարմացնենք ու խնամենք մեր մազածածկույթը, աճեցնենք ու փարթամացնենք այն:




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ